Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի. Իրանի խորհրդարան
Լուրեր |
Տարածքը կարևոր է էներգետիկ, տարանցիկ և տնտեսական տեսակետից՝ տարածաշրջանի և Իրանի համագործակցության համար:
Իրանի խորհրդարանը դեմ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքին՝ նշելով, որ այն սպառնալիք է ներկայացնում անվտանգության համար։ Այս մասին հայտնել է «Tasnim» հրատարակությունը։
Իսլամական խորհրդատվական վեհաժողովի գործադիր խորհրդի անդամ Ահմադ Նադերին օրենսդիր մարմնի այսօրվա բաց նիստում ընթերցել է ավելի քան 150 պատգամավորի հայտարարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակության և Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին ռիսկային ծրագրերին հակազդելու մասին:
«Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու կամ Զանգեզուրի միջանցքի նման նախագծեր իրականացնելու ցանկացած գործողություն անհամատեղելի կլինի տարածաշրջանի երկրների շահերի հետ և կդառնա կոլեկտիվ անվտանգության համար ուղղակի սպառնալիք», - ասվում է Իրանի խորհրդարանի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը իրեն իրավունք է վերապահում անվտանգության և ազգային շահերի դեմ ոտնձգության դեպքում օգտագործել բոլոր քաղաքական, իրավական և օրինական հնարավորությունները:
«Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից, այլև որպես կարևոր էներգետիկ, տարանցիկ և տնտեսական միջանցք Իրանի և տարածաշրջանի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29 -
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․