Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ
Լուրեր |
Ակբա բանկի խորհուրդը Սոնա Իշխանյանին ընտրել է Ակբա բանկի խորհրդի նախագահի պաշտոնում:
Սոնա Իշխանյանն ունի ավելի քան 24 տարվա մասնագիտական փորձ ներքին աուդիտի, ձեռնարկությունների ռիսկերի կառավարման և ֆինանսական ծառայությունների ոլորտներում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում 18 տարի աշխատել է ներքին աուդիտի և ռիսկերի կառավարման ոլորտում, որից 4 տարի Deloitte & Touché LLP (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ) ընկերությունում։ 13 տարի աշխատել է որպես աուդիտի հանձնաժողովների նախագահ և անդամ Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի ՊրոԿրեդիտ բանկերում։ 2025 թվականի մայիսից Սոնա Իշխանյանն Ակբա բանկի խորհրդի անդամ է, եղել է բանկի Աուդիտի հանձնաժողովի նախագահը։
Մասնագիտական փորձառությունը ներառում է միջազգային ֆինանսական վերահսկողության և կորպորատիվ կառավարման ստանդարտների (SOX) համապատասխանեցումը, ներքին աուդիտի մեթոդաբանության մշակումը, ֆինանսական հաշվետվողականությունը, բիզնես գործընթացների գնահատումը և միջգործառնական միջազգային կառավարումը։
Սոնա Իշխանյանն ԱՄՆ Նեբրասկայի համալսարանում մագիստրոսի կոչում է ստացել բիզնեսի կառավարման ոլորտում, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է։ Ակբա բանկը շարունակելու է իր գործունեությունը հաստատված ռազմավարական առաջնահերթություններով՝ միտված բանկի անընդհատ զարգացմանը։
Բանկի խորհուրդը շնորհակալություն է հայտնում խորհրդի նախկին նախագահ Ռաֆայել Սարգսյանին՝ բանկի կառավարման և զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի շուրջ 5000 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 66 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Վանաձորի ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի փոխանցման փորձ
2026/04/27/ 16:33 -
Մեկ շաբաթում՝ 502 դեպք․ ՆԳՆ 112 կենտրոնի տվյալները
2026/04/27/ 16:30 -
Միլիարդատերերի բունկեր․ որքան է կազմում տարեկան վճարը
2026/04/27/ 16:27 -
Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 7 նավ՝ ցածր ակտիվության ֆոնին
2026/04/27/ 16:26 -
Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու
2026/04/27/ 16:24 -
Լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների վիճակագրությունը 2026թ. առաջին եռամսյակում
2026/04/27/ 15:48 -
Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է ընդունելություն
2026/04/27/ 15:45 -
Վաշինգտոնի համաձայնագիրը հիմք է դրել խաղաղությանը․ Ալիև
2026/04/27/ 15:44 -
Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ
2026/04/27/ 15:35 -
ՆԳՆ․ թվայնացում, միգրացիոն աճ և լայնածավալ բարեփոխումներ՝ 2025-ի արդյունքներով (տեսանյութ)
2026/04/27/ 15:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․