Սոչիի օդանավակայանում ութ չվերթ է հետաձգվել, դա պայմանավորված է ավիաընկերությունների արտադրական պատճառներով: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ այս պահի դրությամբ հետաձգվել են Սոչիից դեպի Նովոսիբիրսկ, Մոսկվա, Անթալիա (Թուրքիա), Երևան (Հայաստան), Բաթումի (Վրաստան) չվերթները:
Հետաձգվել են նաև Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Թբիլիսիից (Վրաստան), Երևանից (Հայաստան), Անթալիայից (Թուրքիա) և Բաթումից (Վրաստան) Սոչի ժամանող չվերթերը:

