Skill Event Marketing ընկերությունը, որն ընդգրկվել է Eventex Top 100 աշխարհի լավագույն գործակալությունների ցանկում, մասնակցել է MedMeet առողջապահական ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր առանցքային նախագծերից մեկը՝ Career City Fest-ը։
Career City Fest-ը տարածաշրջանի ամենամասշտաբային կարիերային փառատոնն է, որը 2024-ին արժանացել է Eventex Awards-ի երկու ոսկե մրցանակների և դարձել է հնարավորությունների հարթակ հազարավոր մասնագետների ու հարյուրավոր ընկերությունների համար։
2026-ին փառատոնը կանցկացվի հոբելյանական՝ 5-րդ անգամ, որտեղ տարբեր ոլորտների ընկերություններ կներկայացնեն իրենց բրենդը, ծառայություններն ու պրոդուկտները, թիմը և կարիերայի հնարավորությունները փառատոնի հազարավոր այցելուներին։
MedMeet-ի ընթացքում խոշոր բժշկական կենտրոնները, կլինիկաները և անհատ բժիշկները հնարավորություն են ունեցել հատուկ գնով ամրագրել իրենց տաղավարը 5-րդ Career City Fest-ում։
*գովազդ

