Եվ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաև Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։
«Ամփոփ ներկայացնենք այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները:
Դեկտեմբերի 11-ին` ժամը 9.45-ի սահմաններում, Կարճաղբյուր-Ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձ տարածքում ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական երկու նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

