Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, «Իմփաքթ Հաբ Երևանի» գրասենյակում
(Տիգրան Մեծ պողոտա, 80) տեղի կունենա Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը։
ԱրարատԲանկն արդեն երրորդ տարին միջոցառման գաղափարական և ֆինանսական
գործընկերն է՝ այս տարի ֆինանսավորելով ոչ միայն եզրափակիչ մրցանակաբաշխությունը, այլ
նաև ամբողջ ինկուբացիոն փուլը՝ ապահովելով թիմերի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները։
Social Impact Award Հայաստան 2025-ի ինկուբացիոն ծրագրի եզրափակիչ
միջոցառմանը կներկայացվեն 8 սոցիալական ձեռնարկություններ, որոնք հանդես կգան իրենց
նորարական լուծումներով` ուղղված հրատապ սոցիալական և բնապահպանական մարտահրավերների
հաղթահարմանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱրարատԲանկը տրամադրել էր 6000 եվրոյին համարժեք դրամ, որը հավասարապես բաշխվել էր հետևյալ 4 հաղթող
թիմերի միջև՝ «ReTyre Designs», «ElectRoads», «Astronomy for Everyone» և «Hydroponic
greenhouse»։ Նրանց նախաձեռնությունները նպատակ ունեին լուծել Հայաստանի առջև ծառացած
կարևոր խնդիրներ՝ սկսած շրջակա միջավայրի պահպանությունից մինչև գյուղատնտեսության
զարգացում:
SIA-ն համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որը 2009 թ․-ից ի վեր աջակցում և խրախուսում է երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ավելի քան 25 երկրներում: Հարթակը սոցիալական ձեռներեցներին տրամադրում է անհրաժեշտ գործիքներ, ռեսուրսներ և կապեր: Հայաստանում Social Impact Award ծրագիրն իրականացվում
է «Իմփաքթ Հաբ Երևանի» կողմից՝ 2019 թվականից ի վեր։
*գովազդ

