ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են կանաչ անցման, վերականգնվող էներգիայի ծրագրերի շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Լուրեր |
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:
«Հանդիպման ընթացքում վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը բնապահպանության ոլորտում, ընդլայնելով այն թե՛ քաղաքական, թե՛ գործնական մակարդակներում։
Շնորհակալություն հայտնեցի Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած հետևողական աջակցության համար։ Այն ծրագրերը, որոնք իրականացվել և շարունակվում են ԵՄ-ի օժանդակությամբ՝ թե՛ կլիմայի փոփոխության, թե՛ մթնոլորտային օդի պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանության ուղղություններով, էական ներդրում են ունեցել մեր երկրի կայուն զարգացման գործընթացում։
Քննարկեցինք նաև կանաչ անցման, վերականգնվող էներգիայի, կլիմայի դիմակայունության ծրագրերի շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Շեշտադրեցինք մթնոլորտային օդի մոնիթորինգի և կառավարման, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման համատեղ ծրագրերի կարևորությունը։
Հանդիպման առանցքային թեմաներից մեկը 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպման և նախապատրաստական աշխատանքներն էին։
Գործընկերներին ներկայացրեցի, որ արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են ընթանում համաժողովի բովանդակային օրակարգի մշակման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև միջազգային և տեղական շահակիցների ներգրավման ուղղությամբ։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս համաժողովին ոչ միայն որպես համաշխարհային բնապահպանական իրադարձություն, այլև որպես հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հանձնառությունը՝ համաշխարհային կենսաբազմազանության պահպանության գործում։
Համոզված եմ՝ մեր երկկողմ համագործակցությունն առաջիկա տարիներին կունենա ավելի կոնկրետ, շոշափելի արդյունքներ՝ ի նպաստ թե՛ շրջակա միջավայրի պահպանության, թե՛ մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման»,- ասված է նախարարի գրառման մեջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․