Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
Լուրեր |
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդանի N2 հիմնական դպրոցում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը՝ նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և դպրոցի տնօրեն Սուսաննա Ալեքսանյանը։
Իր խոսքում Անահիտ Մանասյանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ, չնայած այս ուղղությամբ իրականացված քայլերին, այն շարունակում է մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից։
«Այս երևույթի պատճառները բազմազան են՝ սեռով պայմանավորված կարծրատիպեր, տղա երեխա ունենալու գերակայող նախապատվություն, ինչպես նաև ընտանիքի ներսում և միջավայրում առկա ճնշումներ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր շուրջը ապրում են բազմաթիվ մարդիկ, ովքեր բախվում են այս խնդրին, և որոնց ճակատագրերի վրա այն թողնում է խոր և ցավալի ազդեցություն։ Ցավոք, մենք հաճախ չենք նկատում այդ մարդկանց, նրանց հույզերն ու ապրումները։ Մենք պետք է ոչ միայն պայքարենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլև նպաստենք հանրային իրազեկության բարձրացմանը՝ ցույց տալով խնդիրը վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն։ Այս համատեքստում նման նախաձեռնությունները բացառիկ կարևորություն ունեն՝ խթանելով հանրային մտածողության փոփոխությունն ու մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդումը»,- ասել է Պաշտպանը։
Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին։
Դիտմանը ներկա են եղել Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ուսումնական հաստատության ուսուցիչները, դպրոցի աշակերտները և թեմայով հետաքրքրված այլ անձինք։
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել թեմատիկ պանելային քննարկում, որին մասնակցել են Անահիտ Մանասյանը, Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Լիլիթ Ստեփանյանը և «Հայի բռունցք» հասարակական կազմակերպության նախագահ Գարիկ Աղասյանը։
Քննարկումը մոդերացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության փորձագետ Արմեն Նավասարդյանը։
Ամփոփելով իր խոսքը՝ Պաշտպանը շեշտել է, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն խնդրի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացման, այլև հասարակության մեջ հարգանքի, հավասարության և համերաշխության միջավայրի ձևավորման տեսանկյունից։
Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով բոլորի ջանքերը մեկտեղելու կարևորությունը և վերահաստատել է Մարդու իրավունքների պաշտպանի պատրաստակամությունը՝ աջակցելու համապատասխան նախաձեռնություններին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Նավթի գներն աճել են Հորմուզի նեղուցում միջադեպի ֆոնին
2026/04/23/ 11:17 -
Լոլիկի գերժամանակակից ջերմոց և գինու արտադրություն. Որ ընկերություններն են ազատվում մաքսատուրքից
2026/04/23/ 11:15 -
Երևանում ձերբակալվել է թմրանյութ պահելու և իրացնելու կասկածով անձ
2026/04/23/ 11:13 -
Microsoft-ը 18 միլիարդ դոլար կներդնի Ավստրալիայում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման մեջ
2026/04/23/ 11:10 -
Թուրքիան սահմանափակում է սոցիալական ցանցերի հասանելիությունը մինչև 15 տարեկանների համար
2026/04/23/ 11:07 -
Պարսից ծոցից շրջափակման սահմանումից ի վեր դուրս է բերվել ավելի քան 10 միլիոն բարել իրանական նավթ
2026/04/23/ 10:48 -
ՄԱԿ-ում քննարկվել են դեպի ծով ելք չունեցող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մեխանիզմները
2026/04/23/ 10:47 -
Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
2026/04/23/ 10:25 -
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
2026/04/23/ 10:21 -
Վառելիքի գների աճի պատճառով Lufthansa-ն 20 000 չվերթ կկրճատի
2026/04/23/ 10:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․