ABNews

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի վերջի համեմատ բարձր է 18 սմ-ով

Լուրեր | 2026/08/31 14:39

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի վերջի համեմատ բարձր է 18 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 70 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից։

Ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի՝ նույն օրվա դրությամբ Սևանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով այս տարի բաց է թողնվել 64 միլիոն 79 հազար խմ ջուր՝ նախորդ տարվա օգոստոսի վերջի դրությամբ բաց թողնված 154 միլիոն 800 հազար խմ-ի փոխարեն։

Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա հունվարից մինչ օգոստոսի վերջին օրն ընկած ժամանակահատվածում  Սևանա լիճ է տեղափոխվել 172 միլիոն 387 հազար խմ ջուր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 101 միլիոն 800 հազար խմ ջրի դիմաց։

Այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ Սևանա լճից ոռոգման նպատակներով պակաս է բաց թողնվել  90 միլին 721 հազար խմ ջուր։

Իսկ Արփա-Սևան թունելային ջրատարով նախորդ տարվա համեմատ Սևանա լիճ ավել  է տեղափոխվել 70 միլիոն 587 հազար խմ ջուր։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը