Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունիսի 22-28-ը։
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.75մ (28.06.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 5 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 53 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 10.086 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 28-ը ներառյալ՝ 134.306 մլն.մ3:

