Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ
Լուրեր |
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա համալրել պահեստազորը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27-ից 37 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից՝ որոշակի պայմանների դիմաց։
Հունվարի 16-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Պատգամավորի խոսքով՝ ներկայում արտասահմանում բնակվում և հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 1200 քաղաքացի, որոնց 27 տարին լրացել է նախորդ օրենսդրական փոփոխություններից հետո։
«Նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն որևէ այլընտրանք, քան ազատազրկվելը՝ երկուսից հինգ տարի ժամկետով»,- նշեց Սարգսյանը։
Նրա ներկայացմամբ՝ քրեակատարողական հիմնարկում մեկ անձի պահման միջին ամսական ծախսը կազմում է 437,900 դրամ։ Եթե բոլոր 1200 քաղաքացիները դատապարտվեն երեք տարի ժամկետով ազատազրկման, պետությունը նրանց անազատության մեջ պահելու համար ստիպված կլինի ծախսել շուրջ 19 միլիարդ դրամ։
«Եթե վերադարձող անձինք դատապարտվեն ազատազրկման երեք տարի ժամկետով, ապա պետությունը յուրաքանչյուրի համար կծախսի 15 մլն 764,400 դրամ»,- ընդգծեց պատգամավորը։
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է խնդիրը լուծել հետևյալ հինգ տարբերակներից մեկի միջոցով՝
-
ծառայել 24 ամիս,
-
ծառայել 12 ամիս և վճարել 2.5 մլն դրամ,
-
ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ,
-
ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ,
-
կամ ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ։
Սարգսյանը տեղեկացրեց, որ 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախորդ նմանատիպ օրենքից արդեն օգտվել է շուրջ 200 քաղաքացի, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել մոտ 2 մլրդ դրամ կամ 5 մլն դոլար։
Պատգամավորի գնահատմամբ՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա համալրել պահեստազորը, վերականգնել քաղաքացիների կապը Հայաստանի հետ և նվազեցնել իրավապահ ու դատական համակարգերի ֆինանսական ու վարչական բեռը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր