Ծառայել հանրությանը և պաշտպանել յուրաքանչյուր անհատին․ Ոստիկանության մասնագիտական տոն
Լուրեր |
Ծառայել հանրությանը և պաշտպանել յուրաքանչյուր անհատին․ Ոստիկանության մասնագիտական տոն
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ.
«Ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ։
Այսօր Ոստիկանությունը ոչ միայն իրավապահ մարմին է, այլև մեր պետության կայունության, ներքին անվտանգության և խաղաղության ամրապնդման առանցքային հենասյուներից մեկը։ Ձևավորված են համակարգի հիմնաքարային բոլոր ուղղությունները, որոնց ամբողջական ներուժը և դրա իրացումը, առավել քան երբևէ, կարևոր է՝ որպես ամուր հենարան պետականության ամրապնդման և խաղաղության պահպանման գործում։ Մենք ձևավորել ենք ինստիտուցիոնալ առումով դիմակայուն և կուռ համակարգ՝ հստակ գիտակցելով, որ որքան հզոր է Ոստիկանությունը, այնքան կայուն է պետությունը։
Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, սկզբունքայնություն և անձնական պատասխանատվություն։ Հենց այս համադրությունն է, որ ապահովում է հանրային վստահության շարունակական աճը և անվստահության մակարդակի նվազումը։
Գրանցված առաջընթացը Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, մեր հանրության աջակցության, վստահության և Ներքին գործերի նախարարության թիմի ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։
Մենք գիտակցում ենք, որ առջևում դեռ կան լուրջ մարտահրավերներ՝ մտածողության փոփոխությունից մինչև համակարգային խնդիրների հաղթահարում։ Սակայն վստահ ենք, որ միասնական և հետևողական աշխատանքով դրանք հաղթահարելու ենք։
Միևնույն ժամանակ, անփոփոխ է մնում ոստիկանի ամենօրյա առաքելությունը՝ ծառայել հանրությանը և պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ լինելով այն սահմանը, որը բաժանում է կարգը անկարգությունից, անվտանգությունը՝ անորոշությունից։
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանական շարքերում գտնվող յուրաքանչյուր ծառայողի՝ իր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և տոկունության համար։ Ձեր ամենօրյա ծառայությամբ դուք ապահովում եք այն միջավայրը, որտեղ հնարավոր է պետության բնական զարգացումն ու հարատևությունը։
Ոստիկանության 108-ամյա պատմության ընթացքում հազարավոր ծառայողներ իրենց անմնացորդ ներդրումն են ունեցել այս համակարգի կայացման գործում։ Հավերժ փառք և խորին խոնարհում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների պայծառ հիշատակին։
Սիրելի՛ ծառայողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Շնորհավորում եմ նաև մեր հարգելի վետերաններին։
Ոստիկանության ուժը պետության կայունությունն է,
Ոստիկանության կարգապահությունը՝ օրենքի գերակայությունը,
Ոստիկանության ծառայությունը՝ պետականության շարունակականությունը։
Մաղթում եմ ձեզ արժանապատիվ և անվտանգ ծառայություն»,- ասված է ուղերձում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/16 10:08
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Լուրեր | 2026/04/16 10:06
Լարսը արդեն բաց է բոլոր մեքենաների համար
Լարսը արդեն բաց է բոլոր մեքենաների համար
Լուրեր | 2026/04/16 10:05
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
-
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
2026/04/16/ 11:30 -
Ապրիլի 18-19-ին սպասվում են մագնիսական խանգարումներ․ ինչ է կատարվում Արեգակի վրա
2026/04/16/ 11:18 -
Երևանում հայտնաբերվել է շուրջ 7.5 գրամ ենթադրյալ մեթամֆետամին
2026/04/16/ 11:16 -
Ծառայել հանրությանը և պաշտպանել յուրաքանչյուր անհատին․ Ոստիկանության մասնագիտական տոն
2026/04/16/ 10:10 -
Մի շարք հասցեներում լույս չի լինի
2026/04/16/ 10:08 -
Լարսը արդեն բաց է բոլոր մեքենաների համար
2026/04/16/ 10:06 -
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
2026/04/16/ 10:05 -
Հայտնաբերվել է Շեքսպիրի «կորած տան» ճշգրիտ տեղը
2026/04/16/ 10:01 -
Նավթի գները նվազում են Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ լավատեսության ֆոնին. Reuters
2026/04/16/ 09:59 -
Career City Fest-ի օրակարգը հասանելի է. շտապե՛ք գրանցվել
2026/04/15/ 22:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա