Սերբիայի կենտրոնական բանկը որոշել է վերադարձնել իր ողջ ոսկու պահուստը՝ մոտ 6 միլիարդ դոլարի արժեքով, երկրի տարածք՝ դրանք այլևս չպահելով Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում։
Այս քայլով Սերբիան կդառնա առաջին արևելաեվրոպական երկիրը, որը ամբողջությամբ կհրաժարվի ոսկու պահուստները պահպանելու միջազգային կենտրոններից։
Բանկը որոշումը հիմնավորում է ֆինանսական ճգնաժամերի դեպքում ազգային պահուստների վերահսկողությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Սերբիայի ոսկու պաշարները 2012-ի 15 տոննայից հասել են շուրջ 39 տոննայի՝ դրանք աստիճանաբար վերադասավորելով ավելի անվտանգ և կանխատեսելի միջավայրում։
Աղբյուրը՝ Bloomberg

