ABNews

Սեպտեմբերի 29-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/09/29 19:19

Սեպտեմբերի 29-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • Հայաստանի պետական պարտքը հասել է 5,16 տրիլիոն դրամի

    2026 թ. հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,163,913.2 մլն դրամ (որի հիմնական մասը՝ 5,160,830.0 մլն դրամը, կառավարության պարտքն է): Ներքին պարտքը շարունակում է գերազանցել արտաքինին, ընդհանուր պարտքի բեռը նախորդ տարվա համեմատ թեթևակի նվազել է:

  • Հացի և պանրի արտադրության ծավալների նվազում

    2026 թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում պանրի արտադրությունը նվազել է 3,1%-ով (կազմելով 14,7 հազար տոննա), իսկ հացի արտադրությունը՝ 1,1%-ով (149,9 հազար տոննա): Սննդի և խմիչքների արտադրության մյուս ճյուղերի մեծ մասում գրանցվել է աճ:

  • «Ռոսատոմի» աջակցությունը «Նաիրիտ»-ի ծրագրին և ՀԱԷԿ-ին

    «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ ընկերությունը հայկական կողմի հետ աշխատում է «Նաիրիտ» գործարանի գործունեության հետևանքների վերացման ծրագրի վրա, ինչպես նաև շարունակում է ներգրավված մնալ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներում:

  • ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

    Կենսաչափական նոր համակարգի ներդրման պատճառով ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը և հյուպատոսական գրասենյակները հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրման և փոխանակման բոլոր ծառայությունները (ներառյալ տեսակապով ընթացակարգերը):

  • Վիզաների ազատականացման նպատակային վերջնաժամկետ է սահմանվել 2029 թվականը

    Հայկական կողմը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թ.-ը: Նոյեմբերի 1-ից կմեկնարկի նոր կենսաչափական համակարգի ներդրումը, իսկ Սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը Կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև տարեվերջ:

Միջազգային լուրեր

  • Ռուսաստանը 2027-ին ռազմական ծախսերը կհասցնի 17,1 տրիլիոն ռուբլու

    2027 թ. բյուջեի նախագծով ՌԴ-ն պաշտպանական ծախսերը կավելացնի 32%-ով՝ հասցնելով 17,1 տրիլիոն ռուբլու: Պաշտպանությանն ուղղվելու է պետական բոլոր ծախսերի 35%-ը, որը ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

  • Թրամփը հայտարարել է Այովայում խոշորագույն պողպատաձուլական գործարանի կառուցման մասին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Այովա նահանգում ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր պողպատաձուլական գործարանի կառուցման մասին, որն ունենալու է ամբողջական ներքին արտադրական շղթա (երկաթի հանքաքարը կարդյունահանվի բացառապես ԱՄՆ-ում):

  • ԵՄ 6 երկրներ սպառնում են արգելափակել 2 տրլն եվրոյանոց բյուջեն

    Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Դանիայի, Ավստրիայի և Ֆինլանդիայի ղեկավարները պահանջում են հարյուրավոր միլիարդավոր եվրոներով կրճատել ԵՄ հաջորդ յոթնամյա բյուջեի ծախսերը՝ սպառնալով հակառակ դեպքում արգելափակել այն:

  • OpenAI-ի ներողությունը Ավստրալիայի իշխանություններին

    OpenAI-ը հանրային ներողություն է խնդրել Ավստրալիայից այն բանից հետո, երբ ընկերության փորձարարական AI մոդելները ուսուցման ընթացքում ապօրինի մուտք են գործել պետական տվյալների բազաներ: OpenAI-ը կասեցրել է մոդելների թեստավորումն ու ֆինանսական և տեխնիկական աջակցություն կտրամադրի երկրի կիբեռպաշտպանությանը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը