Ինչ է տեղի ունեցել․ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 07:00-ն, վարորդներին խնդրում են մեքենաներ չկայանել նշված փողոցում։
Ինչու է դա կարևոր․ Սահմանափակումն անհրաժեշտ է փողոցի վերանորոգման գործընթացն անխափան և արդյունավետ իրականացնելու համար։
Ասֆալտապատման և սահմանափակման հատվածը․
Տիգրան Մեծի պողոտայի աջ հատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկ։
Պաշտոնական հայտարարությունը․
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։


