ABNews

Սեպտեմբերի 16-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/09/16 19:19

Սեպտեմբերի 16-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • Արցախցիների բնակապահովման հավաստագրեր

    Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվել է տուն ձեռք բերելու շուրջ 8,300 հավաստագիր, որոնցից մոտ 4,600-ն արդեն իրացվել է: Մինչև տարեվերջ ակնկալվում է տրամադրել շուրջ 10,000 հավաստագիր:

  • Լրացուցիչ արտոնություններ մինչև 2 տարեկան երեխա խնամողներին

    Մինչև 2 տարեկան երեխա խնամող աշխատողներին յուրաքանչյուր 3 ժամը մեկ կարող է տրամադրվել 30 րոպեից ոչ պակաս վարձատրվող լրացուցիչ ընդմիջում: Նրանց պահանջով կարող է սահմանվել նաև ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ:

  • Կրիպտոծառայությունների լիցենզավորման վերջնաժամկետ

    ՀՀ Կենտրոնական բանկը հիշեցնում է, որ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողները մինչև 2027 թվականի հունվարի 31-ը պետք է լիցենզավորվեն: Դրանից հետո առանց լիցենզիայի գործունեությունը կարգելվի:

  • Հայաստանի տնտեսական ակտիվությունն ու պահուստների ռեկորդը

    Համաշխարհային բանկի տվյալներով՝ հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 7.7%-ով, իսկ համախառն պահուստները հասել են ռեկորդային 6.5 միլիարդ դոլարի:

  • 2․43 մլրդ դրամի թերհայտարարագրում կառուցապատողների մոտ

    ՊԵԿ-ը Երևանում բնակելի շենքեր կառուցող երեք ընկերություններում բացահայտել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված իրացման շրջանառություն (653.5 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն): Տնտեսվարողներն արդեն վճարել են 439.2 մլն դրամ:

Միջազգային լուրեր

  • Trump Tower նախագիծը Թբիլիսիում

    Վրաստանում ներկայացվել է Trump Tower Tbilisi 2 մլրդ դոլար արժողությամբ երկնաքերի նախագիծը (600 հազար քմ տարածք), որին հեռավար մասնակցել է Էրիկ Թրամփը:

  • G20 երկրների ՀՆԱ-ի աճի դանդաղում

    G20 երկրների ՀՆԱ-ի տարեկան աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է մինչև 3.1%: Ամենաբարձր աճը գրանցվել է Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Չինաստանում, իսկ ամենամեծ անկումը՝ Սաուդյան Արաբիայում (-4.3%):

  • Դիզվառելիքի արտահանման արգելքի երկարաձգում Ռուսաստանում

    ՌԴ կառավարությունը մինչև 2026 թվականի հոկտեմբերի վերջ կերկարաձգի դիզելային վառելիքի արտահանման արգելքը՝ ներքին շուկան ապահովելու և պաշարները լրացնելու նպատակով:

  • ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի կորուստը

    Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտության և Հորմուզի նեղուցի ճգնաժամի պատճառով էներգակիրների թանկացման հետևանքով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը