Սեպտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
ՎԶԵԲ-ի ֆինանսական աջակցություն
Կառավարությունը հավանություն է տվել վարկային համաձայնագրին, որով ՎԶԵԲ-ը Հայաստանին կհատկացնի 45 մլն եվրո՝ Երևանում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար։ Նշված գումարից 39 մլն եվրոն վարկ է, իսկ 6 մլն եվրոն՝ դրամաշնորհ։
ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործում
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար այս տարի կհատկացվի 13․5 մլն դրամ։ Այս միջոցները կուղղվեն պայմանագրային վճարումների և տեխնիկական աշխատանքների իրականացմանը։
Ապրանքաշրջանառության նոր հսկողություն
ՊԵԿ-ը ներկայացրել է ապրանքաշրջանառության նոր հսկողության մեխանիզմ, որը կթույլատրի վերահսկել ամբողջ գործընթացը՝ արտադրությունից մինչև սպառում։ Նոր համակարգը միավորելու է վճարումները, ՀԴՄ-ի ֆիքսումները և հաշվապահական գործընթացները՝ կրճատելով ստվերը։
Վարչապետի այց Expo 2025-ին
Նիկոլ Փաշինյանը Օսակայում այցելել է համաշխարհային ցուցահանդես Expo 2025։ Վարչապետը նշել է, որ այս այցը կարևոր է Հայաստանի հնարավորությունների ներկայացման և միջազգային գործընկերների հետ կապերի ամրապնդման համար։
Միջազգային
Գազի դեֆիցիտի մասին հայտարարություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջիկայում կարող է առաջանալ գազի դեֆիցիտ։ Նա կոչ է արել ավելի արդյունավետ օգտագործել ածուխի պաշարները, որոնք ըստ նրա կբավականացնեն գրեթե հազար տարի։
ԵՄ պատժամիջոցներին միացած երկրներ
Ինը եվրոպական պետություններ միացել են ԵՄ-ի սահմանած հակառուսաստանյան նոր պատժամիջոցներին։ Դրանք վերաբերում են ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների նկատմամբ սահմանված սահմանափակումներին։
Թրամփի կոչը Եվրոպային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրների առաջնորդներին հորդորել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը տարեկան ավելի քան 1 տրիլիոն եվրո եկամուտ է ստանում Եվրոպային նավթի վաճառքից։
Ֆրանսիայի տուգանքը Google-ին
Ֆրանսիան 325 մլն եվրոյով տուգանել է Google-ին՝ Gmail-ի օգտատերերին գովազդի ոչ պատշաճ ցուցադրելու և քուքիների չարաշահման համար։ Ընկերությանը վեց ամիս է տրվել համակարգը փոխելու և խնդիրը վերացնելու համար։
Հետաքրքիր
Գների աճ Հայաստանում
2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 3․2%-ով։ Գնաճի հիմնական գործոններն են սննդամթերքի, տրանսպորտի և առողջապահության ոլորտների թանկացումները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․