Տեղական
Անձնագրերի տպագրության սարքեր
Կառավարությունը գնել է միայն 6 անձնագրատպ սարք՝ նախատեսված 10-ի փոխարեն։ Յուրաքանչյուրի արժեքը 10 մլն դրամ է։
Վարորդական վկայականի թվային տարբերակ
Կառավարությունը հաստատել է վարորդական վկայականի թվային տարբերակի կարգավորումները։
Աջակցություն անհետ կորածների ընտանիքներին
44-օրյա պատերազմում անհետ կորածների ընտանիքներին ևս երկու ամիս կտրամադրվի 300 հազար դրամի աջակցություն։
Լրացուցիչ հատկացում ԱԳՆ-ին
Վարչապետի օտարերկրյա այցերը պատշաճ կազմակերպելու համար ԱԳՆ-ին հատկացվել է լրացուցիչ 60 մլն դրամ։
Միջազգային
ԵՄ-ի պաշտպանական ծախսերը
ԵՄ անդամ երկրները մինչև 2031 թ․ կավելացնեն պաշտպանության ծախսերը 2 տրիլիոն եվրոյով։
Իրանի շուրջ բանակցությունները
ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս կարող են ավարտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։
OpenAI-ի բաժնետոմսերի վաճառք
OpenAI-ի երկրորդային բաժնետոմսերի վաճառքի ծավալը հասցվել է մինչև 10.3 մլրդ դոլարի։ Ընկերության արժեքը կարող է հասնել 500 մլրդ դոլարի։
Tesla-ի ռոբոտաքսիներ
Tesla-ն գործարկել է ռոբոտաքսի պատվիրելու հավելվածը․ ծառայությունից կարող են օգտվել միայն 18 տարեկանից բարձր անձինք։
Հետաքրքիր
Հայաստան–Ռուսաստան առևտրի կրճատում
ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը կրճատվել է գրեթե երկու անգամ։

