Սեպտեմբերի 26-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Հյուրանոցային ծառայությունների որակավորում միջազգային չափանիշներով
Հայաստանում ներդրվելու է հյուրանոցային ծառայությունների որակավորման համակարգ՝ համապատասխան միջազգային չափանիշներին։ Սա նպատակ ունի բարձրացնել սպասարկման որակը և ապահովել զբոսաշրջիկների համար մրցունակ ծառայություններ։
Ցամաքային անցակետերում հարկերի վճարումների հետաձգում
Կառավարությունն առաջարկում է հետաձգել բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետտուրքի վճարումները սահմանային անցակետերում։ Քայլը նպատակ ունի նվազեցնել կուտակումները և որոշ դեպքերում սահմանել ազատման արտոնություն։
Ֆրանսիական վարկ՝ պետական կառավարման և կանաչ տնտեսական անցման համար
Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից վերցնում է ևս 150 մլն եվրոյի բյուջետային վարկ՝ 20 տարվա մարման ժամկետով։ Այն կուղղվի պետական ֆինանսների կառավարման բարելավմանը և ցածր ածխածնային տնտեսության անցմանը։
Սահմանամերձ տարածքների զարգացման ծրագիր
Կառավարությունն ԱԺ-ին կներկայացնի սահմանամերձ 13 համայնքների զարգացման 2026-ի ծրագիրը։ Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել ավելի քան 1 մլրդ դրամ։
Տնտեսական աճի կանխատեսում ՎԶԵԲ-ից
ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ 2025-ին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 5%-ով։ Ընդհանուր առմամբ, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների տնտեսությունների աճը կազմելու է մոտ 3%։
Միջազգային
TikTok-ը կվերահսկվի ԱՄՆ ընկերությունների կողմից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ TikTok-ի գործունեությունը երկրում կիրականացվի նոր համատեղ ձեռնարկության միջոցով։ Գործարքը գնահատվում է շուրջ 14 մլրդ դոլար։
Նյու Յորքը շարունակում է առաջնորդել ֆինանսական կենտրոնների վարկանիշում
Նյու Յորքը պահպանել է առաջին տեղը աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոնների ցուցակում։ Վարկանիշը կազմվում է 2007-ից և թարմացվում է յուրաքանչյուր կես տարի՝ հիմնվելով մասնագետների կարծիքների վրա։
ԵՄ-ում գնաճը կայունացել է
Եվրոպական կենտրոնական բանկի գնահատմամբ՝ եվրագոտում գնաճը կազմել է 2%։ Չնայած աճի տեմպերի որոշ նվազմանը, սպասվում է տնտեսական վերականգնում։
Ռուսաստան-Իրան առևտրաշրջանառության աճ
Մայիսից ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագրից հետո Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 35%-ով։ Հատկապես մեծ աճ է գրանցվել ռուսական արտահանման մասով՝ 50%-ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․