Սեպտեմբերի 23-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Սպառողական և հիփոթեքային վարկերի ծավալներ
2025-ի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը տրամադրել են շուրջ 1.61 տրիլիոն դրամի սպառողական վարկեր։ Նույն ժամանակահատվածում հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 1.55 տրիլիոն դրամ։
Արտերկրից ստացված փոխանցումներ
ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացված փոխանցումները հուլիսին կազմել են 533.2 մլն դոլար։ Սա նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 10%-ով։
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
Եվրասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև տարեվերջ կմնա 6.75%։ ԿԲ-ն սակայն զգուշացնում է գնաճային ճնշումների աճի մասին։
Արցախցի ընտանիքների բնակարանային ապահովում
Արցախից տեղահանված ընտանիքներին տրամադրված բնակարանային հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2028թ. դեկտեմբերի 31։ Ծրագրի շահառու է արդեն ավելի քան 2800 ընտանիք։
Միջազգային
Մեծ Բրիտանիայի բյուջեի դեֆիցիտ
Օգոստոսին Մեծ Բրիտանիան արձանագրել է 18 մլրդ ֆունտ բյուջեի դեֆիցիտ։ Ֆինանսական տարվա առաջին հինգ ամսում ցուցանիշը հասել է 83.8 մլրդ ֆունտի։
Գերմանիայի վարկային ներգրավումներ
Գերմանիան նախատեսում է չորրորդ եռամսյակում վարկային ներգրավումները ավելացնել 20%-ով։ Սա պայմանավորված է ենթակառուցվածքային և պաշտպանական ծախսերի աճով։
Թվային ռուբլու կիրառություն
Հոկտեմբերից Ռուսաստանում սոցիալական որոշ վճարներ կսկսեն տրամադրվել թվային ռուբլով։ Լիարժեք անցումը նախատեսվում է 2026-ից։
Volkswagen-ի կանխատեսումներ
Volkswagen-ը նվազեցրել է իր 2025թ. շահութաբերության կանխատեսումը՝ 2-3%։ Ընկերությունը նաև սպասում է զրոյական մաքուր դրամական հոսք ավտոմոբիլային սեգմենտում։
Հետաքրքիր
Բանկային խարդախություններից խուսափելու հորդոր
ՆԳՆ-ն հորդորում է քաղաքացիներին չտրամադրել բանկային հավելվածների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS կոդերը։ Նման տվյալները փոխանցելու դեպքում հանցագործները կարող են մուտք գործել հաշիվներ և հափշտակել գումարներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․