Սեպտեմբերի 19-ի կարևոր լուրերը
Լուրեր |

Հայաստան և Արցախ
Արցախ – հիշատակի օր
Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 19-ը հռչակել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր։ Օրվա կապակցությամբ արցախցիները և ղեկավարությունը այցելել են «Եռաբլուր»։
ԱՄՆ սենատոր Գարի Փիթերս
Սենատորը հայտարարել է, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հանուն երկարատև խաղաղության և Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության։
ՎԶԵԲ – Մհեր Գրիգորյանի հանդիպում
Փոխվարչապետը և ՎԶԵԲ ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
Տեղահանվածների հարկային արտոնություն
Տեղահանվածները կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։ Հայաստան է տեղափոխվել 21,107 մեքենա, որոնցից միայն 3,711-ն է վերահաշվառվել։
Շինարարություն
2025թ․ հունվար-հուլիսին շինարարությունը աճել է 20.2%-ով՝ հասնելով 293.3 մլրդ դրամի։
ՏՏ ոլորտ
ՏՏ-ի մասնաբաժինը պետական բյուջեի եկամուտներում կազմել է 7.6%։
Ապօրինի որս
Ջրարբի գյուղում ապօրինի որսվել է 20 կգ կենդանի խեցգետին։ Նավակն ու ցանցերը առգրավվել են, խեցգետինները բաց են թողնվել ջրամբար։
ՊԵԿ – բջջայինների հսկողություն
Հիշեցում է արվել, որ Հայաստան պետք է տեղափոխել միայն անձնական օգտագործման համար գնված բջջայիններ։
Հակակոռուպցիոն դատարան
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավարությունը։ Պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրանքների համար իրավական հիմքեր չկան։
Սամվել Շահրամանյանի հայտարարություն
Արցախի նախկին նախագահը նշել է, որ արցախցիների վերադարձը միայն նրանց հարցը չէ։ Նա հերքել է իր մասնակցությունը Եվլախի հանդիպմանը։
Միջազգային զարգացումներ
Կամչատկա – երկրաշարժ և ցունամիի վտանգ
Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 7.2 մագնիտուդով երկրաշարժ։ Հայտարարվել է ցունամիի նախազգուշացում, իրականացվում են բնակչության իրազեկման միջոցառումներ։
Ֆրանսիա – բողոքներ և գործադուլներ
Փարիզում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են նախագահի քաղաքականությունից։ Գործադուլները կաթվածահար են արել մետրոն, փակվել է անգամ Էյֆելյան աշտարակը։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Բացի այդ, դեղագործների գործադուլի հետևանքով Ֆրանսիայում փակվել է մոտ 90% դեղատները։
ԵԱՏՄ–Պակիստան
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Պակիստանի հետ կարող են մեկնարկել բանակցություններ՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ։
Չինաստան–Nvidia
Չինաստանը արգելել է խոշոր տեխնոլոգիական ընկերություններին գնել Nvidia-ի չիպեր՝ պնդելով, որ տեղական արտադրանքը արդեն համարժեք է։
Ռուսաստան–Ուկրաինա պատերազմ
Պուտինը հայտարարել է, որ շփման գծում գտնվում է ավելի քան 700,000 ռուս զինվոր։ Նա ընդգծել է, որ նրանք ապագայում պետք է զբաղեցնեն ղեկավար պաշտոններ։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ վերահսկողություն է հաստատել Դոնեցկի Մուրավկա և Զապորոժիեի Նովոիվանովկա գյուղերի նկատմամբ։ Կիևը դեռ չի արձագանքել։
ՄԱԿ – Գազայի հարցով բանաձև
Անվտանգության խորհրդում քննարկված հրադադարի և մարդասիրական օգնության բանաձևին կողմ են քվեարկել 14 անդամ, դեմ՝ միայն ԱՄՆ-ն։
ԱՄՆ–Մեծ Բրիտանիա
Թրամփն ու բրիտանացի վարչապետ Սթարմերը հանդիպել են Լոնդոնում՝ քննարկելով Ուկրաինայի պատերազմը։ Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր՝ արհեստական բանականության և միջուկային էներգիայի ոլորտներում։
Բելառուս–Չեխիա դիվանագիտական սկանդալ
Բելառուսի ԱԳՆ-ն 72 ժամ է տվել չեխ դիվանագետին երկիրը լքելու համար։ Պատճառն՝ Եվրոպայում բելառուսական լրտեսական ցանցի բացահայտումը։
ԱՄՆ–Շվեյցարիա մաքսային վեճ
ԱՄՆ վարչակազմի սահմանած 39% մաքսատուրքը ծանր հարված է հասցրել Շվեյցարիայի արտահանմանը։ Օգոստոսին արտահանման ծավալները նվազել են 22%-ով։
Meta նորույթներ
Ներկայացվել են նոր խելացի Ray-Ban ակնոցներ և նեյրո-թևնոց։ Ընկերությանը քննադատում են՝ երեխաների պաշտպանության թերացման և VR-ի վտանգները թաքցնելու համար։
Էլթոն Ջոն
78-ամյա երգիչը պատրաստում է յուրահատուկ հուշանվերներ՝ ոսկորներից, արյունից և ապագայում մոխիրից։ Առաջին զարդը՝ ծնկի վիրահատությունից ստացված ոսկրային բեկորներից։
Մշտական արբիտրաժային դատարան
Հաագայում կայացել է Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառում։ ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ դա կարևոր քայլ է ներդրումային վեճերի խաղաղ կարգավորման և բազմակողմ քաղաքականության համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/09/19 22:00
Սեպտեմբերի 19-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/09/19 18:16
MedMeet 2025․ Առողջապահության նոր հորիզոններ
MedMeet 2025․ Առողջապահության նոր հորիզոններ
-
Սեպտեմբերի 19-ի բիզնես լուրերը
2025/09/19/ 22:00 -
Սեպտեմբերի 19-ի կարևոր լուրերը
2025/09/19/ 21:00 -
Made Projects. ամեն բան ինչ անհրաժեշտ է բիզնեսին՝ մեկ տեղում
2025/09/19/ 20:30 -
MedMeet 2025 – Առողջապահության և նորարարության ԱՄԵՆԱՄԵԾ միջոցառումը Հայաստանում
2025/09/19/ 20:02 -
Ինչպես գրավել հաճախորդին նոր ապրանքով՝ մարքեթինգի և դիզայնի ուղեցույց
2025/09/19/ 19:00 -
Flash 3.0՝ նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30 ամյակը
2025/09/19/ 18:27 -
MedMeet 2025․ Առողջապահության նոր հորիզոններ
2025/09/19/ 18:16 -
Որքան են վաստակում Հայաստանի քաղաքացիները․ պետական և մասնավոր հատվածների տարբերությունը
2025/09/19/ 17:52 -
Բժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարով
2025/09/19/ 17:32 -
Անկախության օրվա առթիվ պետական պարգևներ՝ ԱԱԾ, ՆԳՆ և Դատախազության ներկայացուցիչներին
2025/09/19/ 16:42
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 2025Թ.

MADE PROJECTS. ԱՄԵՆ ԲԱՆ ԻՆՉ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԻԶՆԵՍԻՆ՝ ՄԵԿ ՏԵՂՈՒՄ

MEDMEET 2025 – ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԲԺՇԿԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ` 5% ԿԱՆԽԱՎՃԱՐՈՎ
