Սեպտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
ՀՀ-ում հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի
Կստեղծվի ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանների կառուցվածքի, պահման, վաճառքի և փոխադրման տեխնիկական անվտանգության կառավարման միասնական համակարգ։ Կայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ և ենթակա են փորձաքննության առնվազն տարին մեկ։ Նախագիծը մշակվել է՝ համադրելով ISO, ԵՄ և ԵԱՏՄ երկրների ստանդարտները։
21 անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան աջակցություն
44-օրյա պատերազմում անհետ կորած 21 զինծառայողների ընտանիքները օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ևս կստանան 300-հազարական դրամ աջակցություն։ Նախկինում աջակցության տրամադրումը դադարեցվել էր 2025թ. օգոստոսի 1-ից։
Հայաստանը հավանություն է տվել ԱՊՀ մաքսային փորձաքննությունների կենտրոնի մասին համաձայնագրին
Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին, որի նպատակն է բարձրացնել ԱՊՀ մաքսային մարմինների արդյունավետությունը, ամրապնդել տնտեսական անվտանգությունը և պայքարել մաքսային իրավախախտումների դեմ։ Կենտրոնը կգործի 5 տարի։
Երևանը կստանա 45 նոր տրոլեյբուս․ հին տրոլեյբուսներ այլևս չեն լինի մայրաքաղաքում
Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 45 նոր «Յու թոնգ» տրոլեյբուս և 104 վերելակ։ Մրցույթի արդյունքով արդեն գնվել է 30 տրոլեյբուս։ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ 2026-ի առաջին եռամսյակից հետո մայրաքաղաքում հին տրոլեյբուսներ այլևս չեն շահագործվի։
Միջազգային
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նվազեցրել է տոկոսադրույքները
Ֆեդը տոկոսադրույքները նվազեցրել է 0.25 տոկոսային կետով՝ հասցնելով 4.00-4.25%-ի միջակայքին։ Որոշումը պայմանավորված է գործազրկության աճի ռիսկերով։ Հոկտեմբերին և դեկտեմբերին սպասվում են նոր նվազումներ։
ԱՄՆ-ում նվազել են նավթի և բենզինի պաշարները
Նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 9.29 մլն բարելով՝ հասնելով 415.4 մլն-ի։ Սա նվազման առավելագույն ցուցանիշն է հունիսից ի վեր։ Բենզինի պաշարները կրճատվել են ևս 2.35 մլն բարելով։
ԵՀ-ն առաջարկել է կասեցնել Իսրայելի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը
Առաջարկվող կասեցումը վերաբերում է մաքսային արտոնություններին և ազատ առևտրի պայմաններին։ Եթե այն ուժի մեջ մտնի, Իսրայելի ապրանքները ԵՄ-ում հարկվելու են այնպես, ինչպես ցանկացած այլ երրորդ երկրի ապրանքներ։
ՄԱԿ-ը նախատեսում է 2026-ի բյուջեն կրճատել 500 մլն դոլարով
Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը առաջարկել է կրճատել կազմակերպության բյուջեն 15%-ով։ Փոփոխությունները կանդրադառնան նաև խաղաղապահ առաքելություններին։ Առաջարկվում է մի շարք գործառույթներ տեղափոխել ավելի էժան վայրեր։
Հետաքրքիր
Հայաստանում ռուսական բանկային քարտեր կընդունվեն
Ռուսաստանից զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով Հայաստանում շուտով կընդունվեն ռուսական «Միր» քարտերը և QR վճարումները։ Միայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 700 հազար ռուսաստանցի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․