Սեպտեմբերի 17-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
ԿԲ-ում ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության հետ քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս զարգացումները
Կենտրոնական բանկում կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցի բացման հանդիպումը։ Քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա միտումները, դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային միջավայրի ռիսկերը։ Կողմերը կարևորել են շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ մակրոտնտեսական կայունության և ֆինանսական շուկայի զարգացման։
2025-ի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 1․9 տրլն դրամ
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ. հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,904,928 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 12․6%-ով։ ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 13․5%-ով և կազմել 1.04 տրլն դրամ։
Օգոստոսին ՀԴՄ կիրառման խախտումների տուգանքի չափը կազմել է 243.7 մլն դրամ
ՊԵԿ-ի տվյալներով՝ օգոստոսին Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ արձանագրվել են 479 հարկ վճարողի մոտ։ Ընդհանուր տուգանքների չափը կազմել է 243.7 մլն դրամ, որոնցից շուրջ 100 մլն դրամը բաժին է ընկել 25 խոշոր խախտման դեպքերին։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել կարգապահություն և պահպանել օրենքի պահանջները։
Օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2025թ. օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ, ինչը ավելի է շուրջ 33,000-ով։ Տարվա հունվար-օգոստոսին գրանցվել է 1,505,123 այց, որոնց հիմնական մասը ՌԴ-ից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։
Միջազգային
Վրաստանը մարել է իր «պատմական պարտքը» Ադրբեջանին
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերին ամբողջությամբ մարվել է 2004թ. Փարիզի ակումբի համաձայնագրով վերակառուցված արտաքին պարտքի մնացած մասը։ Պարտքեր մարվել են նաև մի շարք այլ երկրներին՝ այդ թվում Ռուսաստանին, Թուրքիային, Հայաստանին և Իրանին։
Նիդեռլանդները ավելի քան 200 մլն եվրո օգնություն կհատկացնի Ուկրաինային
2026-ին Նիդեռլանդները նախատեսում է տրամադրել 234 մլն եվրո ոչ ռազմական աջակցություն Ուկրաինային՝ ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսության և առողջապահության համար։ Նշված գումարից 20 մլն եվրոն ուղղվելու է ականազերծման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ծրագրերին։
Ճապոնիան դեմ է նավթի ներմուծման մաքսատուրքեր բարձրացնելու առաջարկին
Ճապոնիան մերժել է ԱՄՆ կոչը՝ Ռուսաստանից նավթի ներմուծման մաքսատուրքեր բարձրացնելու վերաբերյալ։ Տոկիոն զգուշանում է միանալ այդ նախաձեռնությանը՝ նկատի ունենալով սեփական էներգետիկ կախվածությունը ռուսական նավթից և գազից։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ, այդ թվում Հունգարիան, նույնպես դեմ են ԵՄ կոշտ միջոցառումներին։
Չինաստանի սահմանափակումները հարվածել են ԵՄ ընկերություններին
Չինաստանի՝ հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումները շարունակում են խնդիրներ առաջացնել եվրոպական բիզնեսի համար։ ԵՄ-ի Առևտրաարդյունաբերական պալատը զգուշացնում է արտադրության հնարավոր դադարեցումների մասին, հատկապես ավտոարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Հետաքրքիր
ԱՄՆ-ը սահմանել է վճար Green Card վիճակախաղին մասնակցելու համար
Սեպտեմբերի 16-ից Green Card վիճակախաղին մասնակցությունը կդառնա վճարովի։ Բոլոր դիմորդները պետք է վճարեն 1 դոլար դիմումի վճար, որը կծածկի տվյալների մշակման և ծրագրի տեխնիկական ծախսերը։ Վիզայի հիմնական 330 դոլար վճարը մնում է անփոփոխ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 15:08
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։
-
Վերջին օրերին նկատվում է Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում․ ՊԵԿ
2026/03/05/ 16:25 -
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ
2026/03/05/ 16:18 -
Մերձավոր Արևելքի պատերազմը համաշխարհային տնտեսության ամրության փորձություն է․ ԱՄՀ
2026/03/05/ 16:13 -
Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ
2026/03/05/ 15:35 -
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
2026/03/05/ 15:08 -
Նոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank
2026/03/05/ 14:30 -
Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը
2026/03/05/ 14:27 -
Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը․ մանրամասներ
2026/03/05/ 14:11 -
Էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազի․ թվային օրինակներ
2026/03/05/ 12:57 -
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը
2026/03/05/ 12:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»