Սեպտեմբերի 16-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
ԿԲ-ն պահպանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%։ Միաժամանակ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%։
Պետաջակցության նոր ծրագիր լոլիկ մթերողների համար
Կառավարությունը գործարկել է լոլիկի մթերումներին աջակցող ծրագիր՝ տեղական արտադրողների մրցունակությունը բարձրացնելու համար։ Ծրագրի շնորհիվ կմթերվի շուրջ 7 հազար տոննա լոլիկ, կարտադրվի մոտ 1000 տոննա մածուկ և կնվազի ներմուծման ծավալը։
Գործարկվել է Կիբեռոստիկանություն տելեգրամյան ալիքը
ՆԳՆ-ն ստեղծել է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը՝ քաղաքացիներին կիբեռհանցագործություններից պաշտպանելու նպատակով։ Այն կտրամադրի նորություններ, օգտակար խորհուրդներ և թվային անվտանգության մեթոդներ։
Սննդամթերքի գները աճել են 4.5%-ով
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի օգոստոսին սննդամթերքի գներն աճել են 4.5%-ով նախորդ տարվա համեմատ։ Հուլիսի համեմատ աճը կազմել է 0.2%, իսկ սննդամթերքի գները նվազել են 0.1%-ով։
Միջազգային
ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը կբանակցեն ազատ առևտրի շուրջ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հնդկաստանը նոյեմբերին կանցկացնեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը։ Կողմերը պայմանավորվել են արագացված ձևաչափով առաջ մղել գործընթացը։
Հունգարիան և Չինաստանը ստորագրել են միջուկային համաձայնագիր
Հունգարիայի և Չինաստանի ատոմային էներգիայի գործակալությունները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այն ընդգրկում է միջուկային էներգիայի, անվտանգության և նորարարության ոլորտները։
Apple-ը դադարեցրել է iPhone-ի 4 մոդելի արտադրությունը
Apple-ը նոր շարքի ներկայացումից հետո վաճառքից հանել է iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 16 Pro և iPhone 16 Pro Max մոդելները։ Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել միայն երրորդ կողմի խանութներից՝ սահմանափակ քանակությամբ։
TikTok-ը ԱՄՆ-ում կունենա նոր գնորդ
ԱՄՆ և Չինաստանի իշխանությունները համաձայնության են եկել TikTok-ի գործունեության շուրջ։ Ըստ տեղեկությունների՝ գործարքը կարող է գլխավորել Oracle-ի խորհրդի նախագահ Լարի Էլիսոնը։
Հետաքրքիր
Հայկական արտադրողները Փարիզի խոշորագույն ցուցահանդեսում
Սեպտեմբերի 15-17-ը Փարիզում անցկացվող Texworld Apparel Sourcing Paris ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցում են հայկական ընկերություններ։ Հայաստանը ներկայացնում է 11 ընկերություն, որոնց արտադրանքը ցուցադրվում է միջազգային շուկայում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․