Սեպտեմբերի 15-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Երևանում մեկ տարում ավելացել է 11 հազար մեքենա
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ վերջին մեկ տարում մայրաքաղաքում գրանցված մեքենաների թիվը աճել է 11 հազարով։ Նա նշել է, որ սեպտեմբերի առաջին օրերին երթևեկության խցանումները նախորդ տարվա համեմատ նվազել են մոտ 18%-ով։
Զբոսաշրջիկների 36.5%-ը ժամանել է ԱՊՀ երկրներից
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 36.5%-ը ժամանել է ԱՊՀ երկրներից։ ԵՄ երկրներից այցելածները կազմել են 13%, իսկ մնացած 50.5%-ը՝ այլ երկրներից։
Հայաստանի պետական պարտքը աճել է 13%-ով
2025-ի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5,411,591.6 մլն դրամ։ Սա 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 620,750.8 մլն դրամով կամ 13%-ով։
Վերականգնվել է պետությանը հասցված 740 մլն դրամ վնաս
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը բացահայտել է երեք հանցավոր խումբ, որոնք կեղծ ներդրումային հարթակների միջոցով հափշտակություններ էին իրականացնում։ Արդյունքում վերականգնվել է պետությանը հասցված շուրջ 740 մլն դրամ վնաս։
Միջազգային
Թրամփը քննադատում է ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցները բավարար խիստ չեն։ Նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին սահմանափակումները կտրուկ խստացնել։
Չինաստանի արձագանքը ՆԱՏՕ-ի հնարավոր մաքսատուրքերին
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կձեռնարկի վճռական քայլեր, եթե ՆԱՏՕ-ի երկրները ռուսական նավթի պատճառով փորձեն մաքսատուրքեր սահմանել ՉԺՀ-ի նկատմամբ։ Պեկինը ընդգծել է, որ կպաշտպանի իր օրինական շահերը։
Ռուսաստանը կրճատել է գինու ներմուծումը
2025-ի առաջին կիսամյակում Ռուսաստան ներմուծված օտարերկրյա գինիների ծավալը մեկ երրորդով նվազել է։ Խոշորագույն մատակարարները շարունակում են մնալ Իտալիան և Ֆրանսիան։
Tesla-ն կավելացնի արտադրությունը Գերմանիայում
Tesla-ն հայտարարել է, որ մինչև 2025-ի ավարտը նախատեսում է ավելացնել էլեկտրոմոբիլների արտադրությունը Գերմանիայում գտնվող իր գործարանում։ Ընկերությունը դրական ազդակներ է տեսնում եվրոպական շուկաներում։
Հետաքրքիր
Հայկական կոնյակի արտադրությունը նվազել է 32.9%-ով
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսներին հայկական կոնյակի արտադրությունը կազմել է 6,395.9 հազար լիտր։ Սա 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 32.9%-ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․