ABNews

ՍԴ դատավորները հավելավճարներ կստանան. Կառավարությունը հատկացրել է ավելի քան 38.9 մլն դրամ

Լուրեր | 2026/09/17 11:58

ՍԴ դատավորները հավելավճարներ կստանան. Կառավարությունը հատկացրել է ավելի քան 38.9 մլն դրամ

Կառավարությունն իր նիստում որոշում է ընդունել Սահմանադրական դատարանի դատավորների համար աշխատանքային ստաժի հավելավճարներ սահմանելու վերաբերյալ:

Հավելավճարների չափերը.

  • 2-րդ տարի. Պաշտոնավարման 2-րդ տարում՝ 20 տոկոսի չափով:

  • 3-րդ տարի. Պաշտոնավարման 3-րդ տարում՝ 35 տոկոսի չափով:

  • 4-րդ տարվանից սկսած. Յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա հավելավճարի չափից 10 տոկոսով ավելի:

Ֆինանսավորումը.

2026 թվականի ֆինանսական տարվա բյուջեով հավելավճարների հաշվարկման համար առաջացել է 38 մլն 930.5 հազար դրամի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն, որը հատկացվելու է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը