ՍԱՏՄ-ը պարզաբանում է «Ջերմուկի» մասին տեղեկությունները

Գերատեսչությունը հայտնել է, որ արդեն քայլեր են ձեռնարկվում իրավիճակը պարզաբանելու ուղղությամբ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ռուսական մամուլում տարածված տեղեկությունների ֆոնին «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի ստացել։

Ըստ հրապարակումների՝ ռուսական «Честный знак» մակնշման համակարգը արգելափակել է «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը։

Նշվում է, որ կասեցման հիմքը «Ռոսպոտրեբնադզորի» կողմից արձանագրված «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին գրությունն է։

Սակայն ՍԱՏՄ-ը ընդգծում է, որ ՌԴ համապատասխան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզորից» կամ «Ռոսսելխոզնադզորից», դեռևս պաշտոնական որևէ տեղեկություն չի ստացել։

Գերատեսչությունը հայտնել է, որ արդեն քայլեր են ձեռնարկվում իրավիճակը պարզաբանելու ուղղությամբ։

Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։