ABNews

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Լուրեր | 2026/08/06 15:41

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Գործունեության կասեցման հիմքում տեսուչների արձանագրությունն է, որով արտադրամասում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Արտադրամասը գործում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և արտադրում է «Քաղցր հեքիաթ» ապրանքանիշի ըմպելիքներ։

Գործունեության կասեցման հիմքում տեսուչների արձանագրությունն է, որով արտադրամասում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

Մասնավորապես՝

  • արտադրամասի հատակի, պատերի և դռների մակերևույթները չեն եղել հեշտ լվացվող, հարթ և չեն համապատասխանել անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերով պատված լինելու պահանջներին,

  • առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև նպաստել է խոնավության խտացմանը,

  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին, չեն պահվել պատշաճ վիճակում և չեն ենթարկվել անհրաժեշտ մաքրման ու ախտահանման,

  • փաթեթավորման գործընթացները չեն իրականացվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,

  • անձնակազմի համար չեն եղել հանդերձարան և սանհանգույց։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։ Սահմանվել է նաև համապատասխան ժամկետ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը