Սամվել Մարտիրոսյանը կրկին զգուշացնում է թիրախային hարձակումների մասին
Լուրեր |
Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը։
«Ես լրջորեն սխալվեցի, մտածելով, թե էս հարձակումը հաղթահարեցինք։ Նոր ուժով մարդկանց վրա հարձակվում են։ Արդեն շատ տարբեր - բիզնեսի ոլորտից, բժիշկներ, երաժիշտներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Շատ լավ պատրաստված են, գիտեն, ով ով ա, ում հետ կապեր ունի, ոնց մարդու վրա հոգեբանորեն ազդել։ Արդեն գիտեմ մի քանի մարդու, ով լուրջ ֆինանսական կորուստ է ունեցել սրա հետեւանքով։ Զգուշացրեք ծանոթներին.
Իսկ հիմա բուն թեման, կրկնեմ գրառումս.
Զգուշացում թիրախային հարձակումների մասին։ Նկարագրեմ սցենարը.
1. Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապնվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է։ Որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապնվի էս անունով ԱԱԾ աշխատակից։
2. Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, թե բա սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։
3. Հետո ԿԲն են խառնում, թե բա պետք ա ձեր գումարները բանկից կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։
Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու ա, կորի
Հետաքրքիր փաստեր.
1. Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է' ավելի լայն թիրախավորում լինի
2. Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 22:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 19:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 22:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 19:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54 -
2025 թվականը կրիպտոշուկայում․ ռեկորդային աճ, մակրոռիսկեր և անցում ինստիտուցիոնալ փուլ
2026/01/16/ 16:13 -
Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ
2026/01/16/ 14:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․