Հայաստանում համայնքներին, ինչպես նաև պետությանը պատկանող հողերի օտարումը կամ վաճառքը այսուհետ պարտադիր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Այս մասին՝ դեկտեմբերի 15-ին տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ «Հողային օրենսգրքում» և դրան կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ և վերջնական ընթերցման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Բացի այդ, ինչպես նշել է նախարարը, իշխանությունները, փաստացիորեն, կհրաժարվեն տարածքի կադաստրային արժեքի ճշգրտման միջոցով գինը որոշելուց՝ նախապատվությունը տալով շուկայական արժեքին:
Սիմոնյանն ասել է, որ բացառությունները կվերաբերեն միայն այն պետական տարածքներին, որոնք արդեն իսկ աճուրդի են հանվել Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից։

