Սահմանվել են լցավորման կայանների անվտանգային նոր կանոնները
Լուրեր |
Սահմանվել են լցավորման կայանների անվտանգային նոր կանոնները․ Կառավարությունն ընդունել է ՆԳ նախարարության ներկայացրած նախագիծը
Հրդեհ, պայթյուն, կյանքին և առողջությանը սպառնացող այլ վտանգավոր
իրավիճակներ։ Այս ամենն իրական վտանգ է հատկապես այն օբյեկտներում, որտեղ պահվում ու
վաճառվում է հեղուկ վառելանյութ։ Անվտանգության կանոնների խախտումը կարող է ծանր հետևանքների
պատճառ դառնալ թե՛ մարդկանց կյանքի, թե՛ շրջակա միջավայրի համար։ Այս նպատակով ՆԳ նախարարության
նախաձեռնությամբ սահմանվել են նոր ստանդարտներ, որոնք ուղղված են հեղուկ վառելանյութի
լցավորման կայանների կառուցվածքի, անվտանգ շահագործման և հեղուկ վառելանյութի անվտանգ
շրջանառության միասնական ու հստակ կանոնակարգմանը։
Սեպտեմբերի 18-ին Կառավարությունն ընդունել է «Ավտոտրանսպորտային
միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի
պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների
անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» որոշումը։
Որոշմամբ սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ
վառելանյութի (նավթաթորվածքներ, այդ թվում բենզինը և դիզելային վառելիքը) լցավորման
կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման,
փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության
կանոնները:
Հստակ սահմանվում են՝
1) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան շահագործող անձի
կողմից իրականացման ենթակա միջոցառումները,
2) կայանների նախագծային փաստաթղթերում ներառման ենթակա տեքստային նյութերը,
3) դրանց կառուցմանը, շահագործմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ վառելիքային համակարգի
բաղադրիչներին և տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացվող պահանջները,
4) վառելանյութի առաքմանը և ավտոցիստեռններին ներկայացվող, ինչպես նաև՝ վառելիքի բաշխման
պայմանները,
5) պահեստարաններին, փոխադրման խողովակաշարերին և էլեկտրասարքավորումներին ներկայացվող
պահանջները:
Արդյունքում կձևավորվի ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի
լցավորման կայանների շահագործման հստակ և միասնական համակարգ՝ նպաստելով պետական վերահսկողական
գործառույթների կանխատեսելի և արդյունավետ իրականացմանը։ Կարգավորումը կնպաստի նաև
խիստ վտանգի աղբյուր հանդիսացող օբյեկտների չկանոնակարգված շահագործումից բխող ռիսկերի
նվազեցմանն ու կառավարելի դարձնելուն։
Կառավարության որոշմամբ տրված լուծումները մշակվել են ինչպես
ISO և ԵՄ ստանդարտների, եվրոպական մի շարք երկրների, այնպես էլ՝ ԵԱՏՄ երկրների կարգավորումների
համադրմամբ:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս
հետո, որից հետո․
1) նոր շահագործվող կայանները պետք է համապատասխանեն նոր ստանդարտներին,
2) որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախագծման կամ կառուցապատման փուլում
գտնվող լցակայանները պետք է համապատասխանեցվեն նոր ստանդարտներին,
3) որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն շահագործվող լցակայանները 1 տարվա
ընթացքում պետք է համապատասխանեցվեն նոր ստանդարտներին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը
2026/03/05/ 14:27 -
Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը․ մանրամասներ
2026/03/05/ 14:11 -
Էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազի․ թվային օրինակներ
2026/03/05/ 12:57 -
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը
2026/03/05/ 12:54 -
Կրիպտոխարդախության աճը Հայաստանում և թոքենների փոխարինումը որպես ամենալուռ սխեմաներից մեկը
2026/03/05/ 12:39 -
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)
2026/03/05/ 12:28 -
Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ինչ պետք է իմանան քաղաքացիները
2026/03/05/ 12:04 -
«Մեղրիի սահմանային անցակետի» դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է
2026/03/05/ 12:01 -
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար ևս 88 հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել
2026/03/05/ 11:55 -
Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք
2026/03/05/ 11:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»