Հոկտեմբերի 8-ի նիստում Կառավարությունը որոշում է ընդունել վերանայել և սահմանել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշները:
Ինչու է դա կարևոր. Նոր փոփոխություններով բարձրացվել է արձանագրված խախտումների թույլատրելի շեմը, ինչպես նաև սահմանվել են հարկային վնասների ու լիցենզիաների առկայությանն առնչվող հստակ պահանջներ:
Չափանիշների հիմնական փոփոխությունները.
Խախտումների շեմի բարձրացում. Արձանագրված խախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների առավելագույն շեմը նախկին 4 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 10 միլիոն դրամ:
Հարկային վնասների բացակայություն. Հավաստագիր ստանալու համար ընկերությունը չպետք է հարկային վնասներ ունենա դիտարկվող ժամանակահատվածի և դրան նախորդող 2 հարկային տարիների գործունեության արդյունքում:
Լիցենզիաների պահանջ. Օրինապահ հարկ վճարողը պետք է տիրապետի իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր լիցենզիաներին ու թույլտվություններին:


