ABNews

Սահմանափակվել է +63 և +212 կոդերով ֆիշինգային SMS-ների հասանելիությունը. ՆԳՆ

Լուրեր | 2026/05/22 11:58

Սահմանափակվել է +63 և +212 կոդերով ֆիշինգային SMS-ների հասանելիությունը. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, հանրապետության բջջային օպերատորների հետ համատեղ իրականացված օպերատիվ փոխգործակցության արդյունքում, սահմանափակել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը: Արգելափակվել են նաև +63 և +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS հաղորդագրությունները։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

iMessage և RCS համակարգերի ռիսկերը Ըստ պաշտոնական հայտարարության՝ չնայած ավանդական բջջային ցանցերում կիրառված սահմանափակումներին, հանցագործները շարունակում են փնտրել շրջանցման նոր ուղիներ: Ներկայումս վտանգավոր նամակներ ստանալու ռիսկը բարձր է մնում iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերում։

Քանի որ այս հարթակները գործում են ինտերնետ կապի միջոցով և շրջանցում են ավանդական բջջային ցանցի SMS ֆիլտրերը, դրանք ակտիվորեն կիրառվում են խարդախների կողմից՝ քաղաքացիների անձնական ու բանկային տվյալները կորզելու նպատակով։

Անվտանգության հանձնարարականներ քաղաքացիներին ՆԳՆ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն և հետևել կիբեռանվտանգության հիմնարար կանոններին.

  1. Անտեսել անծանոթ հաղորդագրությունները. Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS նամակներին։

  2. Զսպել հղումներով անցումը. Չանցնել ստացված հաղորդագրություններում տեղադրված կասկածելի հղումներով (լինքերով)։

  3. Պաշտպանել տվյալները. Չտրամադրել անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ (CVV, քարտի համար, գաղտնաբառեր):

  4. Կիրառել արգելափակում. Հեռախոսի հավելվածի միջոցով անմիջապես արգելափակել (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշել նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը