Սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագիրը կվերաբացվի
Լուրեր |
Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ ձեռք են բերել հողամաս և բավարարում են գործող պայմաններին։
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի։ Ծրագրի շրջանակում ընտանիքներին տրամադրվում է մինչև 16 մլն դրամ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տուն կառուցելու համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ համապատասխան նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Ովքեր կարող են օգտվել ծրագրից
Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ ձեռք են բերել հողամաս և բավարարում են գործող պայմաններին։
Աջակցությունը կտրամադրվի նաև այն բնակավայրերում տուն կառուցող շահառուներին, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից՝ նպատակ ունենալով ապահովել 10% ցուցանիշը։ Յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է։
Ծրագրից կարող են օգտվել նաև այն ընտանիքները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված կամ կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի առնվազն 20%-ի համալրվածություն։ Այստեղ նույնպես յուրաքանչյուր բնակավայրի համար սահմանված է նվազագույնը 10 քվոտա։
Ծրագրի ազդեցությունը
Ծրագրի վերաբացումը միտված է սահմանամերձ բնակավայրերում բնակչության պահպանմանը և ներգրավմանը, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքների՝ մասնավորապես դպրոցների արդյունավետ օգտագործմանը։
Մանրամասները հասանելի են e-draft հարթակում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27 -
Այս պահին ծանր դեպքեր չկան. ԱՆ-ն՝ Բյուրեղավանի դեպքերի մասին
2026/04/22/ 17:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր