Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով
Լուրեր |
Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին։
Իդրամն ու IDBank-ը՝ The
Women's Empowerment Principles-ի հետ համագործակցությամբ, առաջիկա հոդվածաշարում պատմելու
են WEP's-ի կարևոր սկզբունքների, դրանց որդեգրման և տարածման մասին։
Աշխատավայրում հավասարությունն ու արդար վերաբերմունքը առողջ
և արդյունավետ փոխհամագործակցության հիմքն են։ Թվում է, թե 21-րդ դարում նման թեմաներին
անդրադառնալն այլևս անհրաժեշտ չէ, քանի որ հասարակությունները պետք է արդեն հաղթահարած
լինեին սեռային անհավասարությունները։ Սակայն տարբեր միջազգային հետազոտություններն
այլ բան են փաստում․
·
Ըստ ՄԱԿ-ի և Աշխատանքի
համաշխարհային կազմակերպության հետազոտությունների՝ աշխարհում կանայք միջինում վաստակում
են մոտ 20%-ով քիչ, քան տղամարդիկ։
·
Աշխատանքի համաշխարհային
կազմակերպության այլ տվյալների համաձայն՝ աշխատաշուկայում կանանց մասնակցությունը մոտ
50%-ից ցածր է, մինչդեռ տղամարդկանց մասնակցությունը մոտ 80% է։
Խտրականությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով։ Ամենատարածված
դրսևորումներից է նույն աշխատանքը կատարող կանանց և տղամարդկանց աշխատավարձի անհավասարությունը։
Բացի այդ, որոշ կազմակերպություններում կանայք առաջխաղացման ավելի քիչ հնարավորություններ
ունեն և հաճախ չեն ընդգրկվում ղեկավար պաշտոններում։ Երբեմն այս խտրականությունների
պատճառ են հանդիսանում հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերը․ օրինակ՝
տղամարդիկ ավելի հաճախ դիտվում են որպես ղեկավարներ, իսկ կանայք՝ աջակցող աշխատակիցներ։
Իդրամն ու IDBank-ը մշտապես խթանում են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների
ապահովումը։ Այստեղ բոլոր աշխատակիցները ստանում են հավասար աշխատավարձ՝ անկախ հանգամանքներից,
ինչը ստեղծում է արդար աշխատանքային միջավայր։ Իդրամը և IDBank-ը հավատարիմ են կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների
ապահովման սկզբունքին, մշակված բաց և թափանցիկ մեխանիզմների միջոցով խրախուսում են
յուրաքանչյուր աշխատակցի մասնագիտական աճը։
Նման մոտեցումները բարձրացնում են աշխատակիցների մոտիվացիան
և ապահովում արդար միջավայր։ Սա վառ օրինակ է, որ հավասարությունն ու արդարությունը
աշխատավայրում կարող են դառնալ իրական գործիքներ՝ բարելավելով թե՛ աշխատակիցների մասնագիտական
ուղին, թե՛ կազմակերպությունների ընդհանուր զարգացումը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/27 20:20
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/27 19:19
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
2026/04/27/ 20:20 -
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
2026/04/27/ 19:19 -
Gucci-ն վերաթողարկում է 90-ականների խորհրդանշական վերնաշապիկը. հայտնի է արժեքը
2026/04/27/ 18:10 -
Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ
2026/04/27/ 17:54 -
Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող երկրների շարքում են
2026/04/27/ 17:51 -
Վանաձորի ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի փոխանցման փորձ
2026/04/27/ 16:33 -
Մեկ շաբաթում՝ 502 դեպք․ ՆԳՆ 112 կենտրոնի տվյալները
2026/04/27/ 16:30 -
Միլիարդատերերի բունկեր․ որքան է կազմում տարեկան վճարը
2026/04/27/ 16:27 -
Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 7 նավ՝ ցածր ակտիվության ֆոնին
2026/04/27/ 16:26 -
Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու
2026/04/27/ 16:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․