Ռուսները գրեթե անմիջապես զիջումների գնացին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ․ Ուիթքոֆ
Լուրեր |
Ռուսները գրեթե անմիջապես զիջումների գնացին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ․ Ուիթքոֆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնակ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ի եթերում նոր մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպման մասին՝ նշելով, որ ռուս պաշտոնյաները «գրեթե անմիջապես» զիջումների են գնացել։
«Ռուսները գրեթե անմիջապես զիջումների գնացին Ալյասկայում կայացած առաջին հանդիպմանը»,- մեջբերում է CNN-ը։ «Այդ զիջումները մասամբ օգնեցին մեզ հասկանալ, թե արդյոք նրանք պատրա՞ստ են ավելի զիջող լինել»։
Ըստ Ուիթքոֆի՝ Անքորիջում կայացած հանդիպման ժամանակ Թրամփն ու նրա թիմը կենտրոնացել են երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի, այլ ոչ թե Ուկրաինայում ժամանակավոր զինադադարի վրա։
«Մենք բավականին շատ ժամանակ ենք անցկացրել այնտեղ, քանի որ իսկապես առաջընթաց ենք գրանցել այն հարցում, թե ինչպես հասնել խաղաղ համաձայնության», — հավելել Է Ուիթկոֆը:«Ալյասկայում կայացած այս հանդիպման ժամանակ Նախագահ [Թրամփը] սկսել է հասկանալ, որ մենք շատ նախադրյալներ ունենք խաղաղության համաձայնագրի համար, ուստի ինչու չձգտել լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքմանը:»
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․