Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են ռուսական արտադրության պարարտանյութերի հերթական խմբաքանակի տեղափոխման մասին, որն Ադրբեջանի տարածքով ուղարկվում է Հայաստան։ Ըստ հաղորդագրության՝ 10 վագոնից բաղկացած շարժակազմը Բալաջարի կայարանից կճանապարհվի այսօր՝ ժամը 15:00-ին։
Սա վերջին երկու օրվա ընթացքում պարարտանյութի արդեն երկրորդ խմբաքանակն է։ Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստան էր ուղարկվել 8 վագոն պարարտանյութ։ Ռուսական բեռների տարանցումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան իրականացվում է տեխնիկական համաձայնությունների շրջանակում, ինչը կարևոր նշանակություն ունի գարնանային գյուղատնտեսական աշխատանքների անխափան իրականացման համար։

