ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է քննարկումները Երևանի հետ Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության վերաբերյալ՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով Հայաստանի որոշ նորմատիվ-իրավական ակտերի շուրջ։
Նա ընդգծել է, որ որոշակի հարցեր են առաջացել ապրանքների սերտիֆիկացման ոլորտում, մասնավորապես՝ ԵՄ, ԱՄՆ և այլ երկրների ստանդարտներով արտադրված սննդամթերքի թույլտվությունների հարցում, որոնք չեն համապատասխանում ԵԱՏՄ չափանիշներին։
Օվերչուկը նշել է նաև, որ այսօր Ալթայում կայացած Փաշինյան-Միշուստին հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ռուսական ներդրումները Հայաստանում, ինչպես նաև Հարավային Կովկասի հետ կապված հարցեր։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության նվազմամբ։
Փոխվարչապետը հայտնել է, որ վարչապետ Փաշինյանը հանդիպման ընթացքում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։

