ՌԴ-ն հույս ունի, որ գազատարների պայթյունները կբացահայտվեն. Պեսկով
Լուրեր |
Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառում դիվերսիայի տարբերակը:
Ռուսաստանը հույս է հայտնում, որ «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա 2022 թվականի սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած պայթյունների հետաքննությունը կավարտվի, և կբացահայտվեն ինչպես կատարողները, այնպես էլ պատվիրատուները. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք ակնկալում ենք, որ հետաքննությունը կհասցվի ավարտին, և կբացահայտվեն ոչ միայն ահաբեկչությունն իրականացրած անձինք, այլև նրանք, ովքեր պատվիրել են այդ գործողությունները»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
2022 թվականի սեպտեմբերի 26-ին պայթյուններ են տեղի ունեցել Ռուսաստանից Եվրոպա գազ մատակարարող «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա: Գերմանիան, Դանիան և Շվեդիան հայտարարել են, որ չեն բացառում նպատակային դիվերսիայի հավանականությունը: Գազատարների օպերատոր Nord Stream AG-ն նշել է, որ վնասները աննախադեպ են, և վերանորոգման ժամկետները դժվար է կանխատեսել:
Ռուսաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչության հոդվածով:
Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանը բազմիցս խնդրել է տեղեկություններ պայթյունների վերաբերյալ, սակայն որևէ տվյալ չի ստացել:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․