ՌԴ-ն hարվածել է Ուկրաինայում էլեկտրոնիկայի արտադրության գործարանին, որը պատկանում է ամերիկյան կողմին. ԱԳ նախարար
Լուրեր |
Դրա հետևանքով վնասվել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում գտնվող գազաբաշխիչ կայանը, ինչպես նաև Ուկրաինայի արևմուտքում գտնվող մի շարք օբյեկտներ։
ՌԴ-ն հարձակվել է Ուկրաինայի տարածքում գտնվող էլեկտրոնիկայի արտադրության գործարանի վրա, որը պատկանում է ամերիկյան կողմին. այս մասին X-ում հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան:
Նրա խոսքով՝ այս գործարանն աշխատել է բացառապես քաղաքացիական նպատակներով և չի ունեցել որևէ ռազմական նպատակ։
Սիբիհան ասել է, որ այս հարվածը Ուկրաինայում ամերիկյան շահերի դեմ ուղղված առաջին հարձակումը չէ՝ հիշեցնելով այս տարվա սկզբին Կիևում Boeing-ի գրասենյակի վրա հարձակումը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի գիշերը ռուսական զորքերը զանգվածային համակցված հարձակում են սկսել Ուկրաինայում գտնվող թիրախների, այդ թվում՝ Կիևի վրա, հաղորդում է rg.ru-ն:
Նշվում է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են հարյուրավոր «Գերանիում-2» գրոհային անօդաչու թռչող սարքեր, տասնյակ «Х 101» և «Կալիբր» թևավոր հրթիռներ, ինչպես նաև հիպերձայնային «Կինժալ» հրթիռներ։
Դրա հետևանքով վնասվել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում գտնվող գազաբաշխիչ կայանը, ինչպես նաև Ուկրաինայի արևմուտքում գտնվող մի շարք օբյեկտներ։
«Պայթյուններ են որոտացել Լուցկում, Իվանո-Ֆրանկովսկում և այլ քաղաքներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ ծովից արձակված հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռը թիրախ է խոցել Սումիում։ Կան նաև տեղեկություններ, որ Զակարպատիայի Մուկաչևո քաղաքը, որտեղ գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայանը, հարձակման է ենթարկվել «Կինժալ»-ներով։
Մինչդեռ, Պավլոգրադի մոտակայքում ականատեսների կողմից նկարահանված կադրերը ցույց են տալիս, որ գազաբաշխիչ կայանում խոշոր հրդեհ է բռնկվել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․