Ռուսաստանը երկարաձգել է դաշնության տարածքում օտարերկրյա վարորդների գտնվելու ժամկետը

Փաստաթղթում նշվում է, որ արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով ներկայացնել համապատասխան դիմում՝ Ռուսաստան մուտք գործելու և երկրում գտնվելու նպատակով։

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել երկարաձգել ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած պրոֆեսիոնալ վարորդների երկրում ժամանակավոր մնալու ժամկետը։

Համաձայն հրապարակված փաստաթղթի՝ ժամկետը սահմանվել է մինչև 180 օր՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում։

Որոշումը վերաբերում է այն վարորդներին, որոնք իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ և Ռուսաստան են մուտք գործում առանց վիզայի։

Փաստաթղթում նշվում է, որ արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով ներկայացնել համապատասխան դիմում՝ Ռուսաստան մուտք գործելու և երկրում գտնվելու նպատակով։

Որոշումը հիմնված է «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքի դրույթների վրա։