Նրա խոսքերը մեջբերում է TASS-ը։
Խորհրդարանականը պարզաբանել է, որ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 10-ին, լրացել է Ռուսաստանում բնակվող որոշ օտարերկրացիների գտնվելու ժամկետը։ Նրանց տվյալները ներառված են վերահսկվող անձանց ռեգիստրում՝ երկրի տարածքում ապօրինի գտնվող քաղաքացիների տվյալների բազայում։ Հղում կատարելով ՆԳՆ վիճակագրությանը, նա պարզաբանել է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ ռեգիստրում հաշվառված է եղել 770 հազար միգրանտ, որոնց մեկ երրորդը կանայք և երեխաներ են։
Վոլոդինի խոսքով՝ այդ անձանց նկատմամբ այժմ սահմանվել է արտաքսման ռեժիմ, որը ներառում է մի շարք իրավունքների ընդլայնված վերահսկողություն և սահմանափակումներ։ Մասնավորապես, դա արգելքներ է ներառում միգրանտների վարորդական իրավունքներ տրամադրելու, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գործարքներ կնքելու, ամուսնանալու, բանկային հաշիվներ բացելու և միջոցներ փոխանցելու համար։
«Բոլոր նրանք, ովքեր չեն օրինականացրել իրենց բնակության կարգավիճակը Ռուսաստանում, պարտավոր են լքել մեր երկիրը՝ հայտնելով իրենց նախատեսված մեկնման ամսաթիվը, վայրը և երթուղին», - հայտարարել է Վոլոդինը, հավելելով, որ երկիրը ժամանակին չլքած միգրանտները կենթարկվեն հարկադիր արտաքսման, տուգանքի և հինգ տարվա մուտքի արգելքի։

