Ռուսաստանի Պետական Դումա է ներկայացվել ներգաղթյալ ընտանիքների մուտքն արգելող օրինագիծ
Լուրեր |
Ռուսաստանի Պետական Դումա է ներկայացվել ներգաղթյալ ընտանիքների մուտքն արգելող օրինագիծ
Ռուսաստան ներգաղթյալ ընտանիքների մուտքն արգելող օրինագիծը Պետական Դումա է ներկայացրել «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» (СРЗП) կուսակցության պատգամավորների խումբը, որը գլխավորում է կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, գրում է «Коммерсантъ»-ը։
Նմանատիպ նախաձեռնություն մեկ տարի առաջ առաջարկել էին նաև Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ՌԼԴԿ) պատգամավորները, երեքշաբթի հիշեցրել է կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։
Ռուսաստանում ներգաղթյալ աշխատող ընտանիքների առկայությունը «զգալի բեռ» է դնում Ռուսաստանի բյուջետային համակարգի վրա, ասված է «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագծի բացատրական գրության մեջ։
Ներգաղթյալների հարազատներն օգտվում են կրթության, առողջապահության և սոցիալական ապահովագրության համակարգերից։ Միևնույն ժամանակ, ներգաղթյալների արտոնագրերից ստացված եկամուտը չի փոխհատուցում բյուջետային ծախսերը, ընդգծում են փաստաթղթի հեղինակները։ Նրանք առաջարկում են բացառություն անել միայն Բելառուսի այն քաղաքացիների համար, ովքեր բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներ են։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները, արդարացնելով իրենց օրինագիծը, միաժամանակ նշել են, որ տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր ունեցող երկիր հասնել ցանկացող աշխատանքային ներգաղթյալներն իրենց հետ բերում են անգործ մնացած հարազատներին։ Բացի դրանից, ներգաղթյալներն իրենք հաճախ աշխատանք են գտնում Ռուսաստանում՝ առանց պայմանագիր կնքելու, իսկ անօրինական միգրացիոն հոսքը հանգեցնում է «սոցիալական լարվածության» և հանցագործությունների թվի աճի, նշել են խորհրդարանականները։
Սակայն Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախաձեռնությունը, ինչպես նշված է կուսակցության պաշտոնական կայքում, «բախվել է իշխանությունների կողմից լիակատար թյուրըմբռնման»։
Ընդսմին, լիբերալ-դեմոկրատները, ևս մեկ անգամ հիշեցնելով ներգաղթյալներին առնչվող հանցագործությունների և «սփյուռքների միջև հաշվեհարդարների» մասին, քաղաքացիներին կոչ արեցին աջակցել օրինագծին՝ կայքում համապատասխան առցանց հայտարարություն թողնելով։ Կայքի տվյալներով՝ նախաձեռնությանը հավանություն տված քաղաքացիների թիվն արդեն գերազանցել է 440 հազարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․