ABNews

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Լուրեր | 2026/08/06 15:36

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա բենզին

Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել 979 տոննա քաշով 14 վագոն ցորեն: Օգոստոսի 6-ին գնացքը դուրս է եկել Ադրբեջանի Բալաջարի կայարանից:

Մինչ այժմ Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ և այլ ապրանքներ:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա բենզին:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը