Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտարարել է Ձկնաբուծության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը:
«Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների նկատմամբ։ Եթե հայտնաբերվեն գործոններ, որոնց դեպքում կարող են առաջանալ անասնաբուժական ռիսկեր, և որոնց առկայությամբ այդ ձուկը մատակարարվելիս կազդի մեր անասնաբուժական անվտանգության վրա, անշուշտ, հետագա քայլեր նույնպես կլինեն»,- ասել է Շեստակովը:
Նա նշել է, որ բացի կենդանի ձկից, Հայաստանից Ռուսաստան է մատակարարվում նաև սառեցված ձուկ։
«Իշխանի մատակարարումների տեսանկյունից Հայաստան ներմուծման մեջ բավականին մեծ ծավալ էր զբաղեցնում։ Եթե խոսենք ներքին շուկայի հագեցվածության մասին, ապա դա, անշուշտ, որևէ կերպ չի ազդի։ Մենք ունենք իշխանի սեփական արտադրության բավարար ծավալ։ Բացի այդ, ներմուծումը կփոխարինվի այլ երկրներով, այդ թվում՝ Թուրքիայով»,- հավելել է գերատեսչության ղեկավարը:

