ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև

Տնտեսության ֆորմալացումը Հայաստանում շարունակում է մնալ առանցքային, բայց դեռ ամբողջությամբ չլուծված խնդիր։

Այս թեմային էր նվիրված Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ կազմակերպված համաժողովը։

Պետության և մասնավոր հատվածի ներկայացուցիչները փորձեցին համադրել մոտեցումները՝ ձևավորելու ավելի կանխատեսելի, արդար և վստահելի բիզնես միջավայր։ Պանելային քննարկումները վեր հանեցին թե՛ հարկային վարչարարության բարեփոխումների, թե՛ ոչ ֆորմալ զբաղվածության կրճատման խնդիրները, իսկ փորձագետներն ընդգծեցին՝ լուծումները պետք է լինեն համակարգային՝ հիմնված ոչ միայն վերահսկողության, այլև քաղաքականության և փոխադարձ վստահության վրա։



*գովազդ