Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Բաքվի Ումբակի բանտ
Լուրեր |
Նույն հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ։
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը News.am-ին հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր։
Նրա խոսքով՝ Վարդանյանը նախկինում գտնվել է Ադրբեջանի ԱԱԾ ենթակայության քննչական մեկուսարանում, իսկ այժմ տեղափոխվել է Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ։
Սահակյանի փոխանցմամբ՝ նույն հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ։
Նա նշել է, որ նոր վայրում պահման պայմանների վերաբերյալ որևէ հստակ տեղեկատվություն չկա, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։
«Չկա տվյալ նրանց առողջական վիճակի, բժշկական օգնության հասանելիության և տարրական կենսապայմանների վերաբերյալ»,- ասել է նա։
Ըստ Սահակյանի՝ միջազգային կառույցների մոնիտորինգի բացակայությունը ստեղծել է տեղեկատվական վակուում։
Նա հիշեցրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ադրբեջանում դադարեցվել է, և վերջին այցը հայ գերիներին եղել է 2025 թվականի դեկտեմբերին։
Սահակյանը նշել է, որ ներկայումս ընտանիքների հետ հեռախոսային կապը պահպանվում է, սակայն դա բավարար չէ լիարժեք պատկեր կազմելու համար։
Անդրադառնալով դատավճիռների խնդրին՝ նա տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատական ակտերը։
Միաժամանակ ընդգծվել է, որ դրանց չտրամադրումը չի փակելու միջազգային դատարան դիմելու հնարավորությունը։
Սահակյանի խոսքով՝ նման դեպքում հնարավոր է արձանագրել ներպետական իրավական միջոցների անարդյունավետությունը, ինչը թույլ է տալիս դիմել ՄԻԵԴ։
Նա նաև նշել է, որ գերիների վիճակի վերաբերյալ տեղեկատվության պակասը ինքնին կարող է դիտարկվել որպես լուրջ ռիսկ նրանց կյանքի և առողջության համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՍԱՏՄ-ը պարզաբանում է «Ջերմուկի» մասին տեղեկությունները
2026/04/28/ 12:37 -
Երևանում ապրիլի 29-ին երթևեկության սահմանափակումներ կլինեն
2026/04/28/ 12:26 -
Արցախի մշակութային ժառանգությունը՝ ոչնչացման վտանգի տակ
2026/04/28/ 12:24 -
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները
2026/04/28/ 12:17 -
Brand: NUNE CHUKHAJYAN
2026/04/28/ 12:13 -
Transavia-ն չեղարկում է չվերթներ՝ վառելիքի թանկացման պատճառով
2026/04/28/ 11:59 -
Կառավարությունը հերքում է Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու լուրերը
2026/04/28/ 11:57 -
Չինաստանը սպառնում է պատասխան քայլերով ԵՄ նոր օրենքի պատճառով
2026/04/28/ 11:55 -
Չարլզ III-ը և Կամիլան ԱՄՆ-ում են՝ լարված հարաբերությունների ֆոնին
2026/04/28/ 11:52 -
Իրանի նավթային ոլորտը կանգնած է ճգնաժամի առաջ․ Bloomberg
2026/04/28/ 11:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․