Ռուսաստանյան Ռոսսելխոզնադզորը նամակ է հղել ծաղիկների մատակարարումների սահմանափակման մասին Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին։
«Այս նամակը պաշտոնապես հղվել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին: Տեղեկացնում ենք նաև, որ Ռոսսելխոզնադզորը փոխգործակցում է Հանրապետության իրավասու մարմնի հետ»,- հայտնել են Ռոսսելխոզնադզորից:
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Հայաստանից ծաղիկների ներմուծման համար: Գերատեսչությունում հայտարարել էին, որ, չնայած հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տված երաշխիքներին, շարունակվում են Եվրասիական տնտեսական միության համար «կարանտինային» օբյեկտներ հայտնաբերվել:

