ABNews

«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում

Լուրեր | 2026/09/29 12:51

«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում

«Ռոսատոմ»-ը Հայաստանի գործընկերների հետ աշխատում է «Նաիրիտ» գործարանի գործունեության հետևանքների վերացման ծրագրի ուղղությամբ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» ծրագրի ուղղությամբ, հույս ունեմ՝ կկարողանանք նաև աջակցություն ցուցաբերել»,- ասել է Լիխաչովը։

Նրա խոսքով՝ աշխատանքները շարունակվում են նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանում։ Լիխաչևը նշել է, որ «Ռոսատոմը» ներգրավված է կայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներում։

«Հայաստանին չենք կարող դուրս թողնել, քանի որ երկարաձգում ենք կայանի շահագործման ժամկետը։ Ղեկավարությունը կորոշի, թե որ ճանապարհով շարժվել, սակայն մենք այնտեղ ներկա ենք»,- ասել է «Ռոսատոմ»-ի ղեկավարը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը