Rheinmetall-ը Եվրոպայի ամենամեծ զինամթերքի գործարանն է բացել Գերմանիայում
Լուրեր |
Rheinmetall-ը Եվրոպայի ամենամեծ զինամթերքի գործարանն է բացել Գերմանիայում:
Գերմանական Rheinmetall ընկերությունը հանդիսավոր կերպով զինամթերքի գործարան է բացել Գերմանիայի հյուսիսային Ունտերլյուս քաղաքում: Այն զբաղեցնում է 30,000 քառակուսի մետր տարածք (հինգ ֆուտբոլային դաշտի չափ) և մինչև 2027 թվականը կկարողանա արտադրել տարեկան 350,000 հրետանային արկ:
Գործարանն արդեն արտադրում է Leopard 2 տանկերի թնդանոթների համար նախատեսված արկեր, որոնք օգտագործվում են ուկրաինական բանակի կողմից, հաղորդում է AFP-ն։
Բացման արարողության ժամանակ կոնցեռնի ղեկավար Արմին Պապերգերը Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի հետ պայմանագիր է ստորագրել՝ այդ երկրում գործարան կառուցելու վերաբերյալ, որը կարող է պատրաստ լինել հաջորդ մեկուկես տարվա ընթացքում, հաղորդում է BBC-ն։
«Սա բացարձակապես կարևոր է մեր սեփական անվտանգության, ինչպես նաև Ուկրաինային այսօրվա պայքարին աջակցելու և ապագայում ցանկացած ագրեսիա կանխելու համար», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը ներկա է եղել արարողությանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․